Վրաստանի ԱԳՆ-ը օկուպացված գոտու երկայնքով, Ատոց գյուղում ստեղծված իրավիճակը որակում է սադրանք
Վրաստանի ԱԳՆ-ը օկուպացված գոտու երկայնքով, Ատոց գյուղում ստեղծված իրավիճակը որակում է սադրանք

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքում է Քարելիի մունիցիպալիտետի Ատոց գյուղի օկուպացված գոտում փշալարերի և արհեստական պատնեշների տեղադրման անօրեն գործընթացին:

«Վերջերս տեղում, ծայրահեղ սրվաղ իրավիճակի ֆոնին, օկուպանցող ուժերի նշված գործողությունը նպատակաուղղված սադրանք է, որի նպատակն իրավիճակի ապակայունացումն է: Դրությունն արհեստականորեն սրելու այս անօրեն փորձը առավել է ծանրացնում տեղում անվտանգության և մարդու իրավունքների առումով տիրող վիճակը, սահմանափակում՝ տեղի բնակչության տեղաշարժը:

Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը, անհապաղ դադարեցնել ապակառուցողական գործողությունները, ապահովել տեղի բնակչության ազատ տեղաշարժը և կատարել ստանձնած միջազգային պարտականությունները, այդ թվում 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը:

Արտաքին գործերի նախարարությունը Ատոց գյուղում զարացած իրադարձությունների մասին արդեն տեղեկացրել է միջազգային գործընկերներին»,- նշված է հայտարարությունում:

ՊԱԾ-ի տեղեկությամբ, Ռուսաստանի օկուպացնող ուժերը շարունակում ե սադրիչ գործողություններն օկուպացնող գոտու երկայնքով: