Վրաստանի ԱԳՆ - Դեսպանությունները տարբեր երկրներում օգնություն են ցուցաբերել 4051 քաղաքացու, իսկ հայրենիք է վերադարձել 5540 մարդ
2020 թվականի ապրիլի 13-ի տվյալներով, Վրաստանի դեսպանությունները տարբեր երկրներում օգնություն են ցուցաբերել 4051 քաղաքացու, իսկ կառավարության աջակցությամբ հայրենիք է վերադարձել 5540 քաղաքացի,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, Վրաստանի 5540 քաղաքացի համակարգող խորհրդի կողմից նախատեսված չվերթներով, ցամաքային և ծովային ճանապարհներով վերադարձել է հայրենիք:
«Ինչպես հայտնի է, երեկ կատարվել է Բեռլին-Թբիլիսի-Բեռլին չվերթը, որից օգտվել են մի քանի ծանր պացիենտներ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում ամեն օր թարմացվում են տվյալները կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին օգնելու մասին»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկության մեջ: