Վրաստանի ԱԳՆ. 38 պետությունների հետ միասին Վրաստանը դիմում է Հաագայի դատարան՝ Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, մենք Ուկրաինայի կողքին ենք
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ 38 պետությունների հետ – Վրաստանը դիմում է Հաագայի դատարան՝ Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, մենք հանդես ենք գալիս արդարության օգտին, մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։
«Մենք կանգնած ենք արդարության կողքին, մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ արձագանքելով Միջազգային քրեական դատարանի որոշմանը։
«Վրաստանը, 38 այլ պետությունների հետ միասին, դիմել է Միջազգային քրեական դատարան՝ իրավիճակը Ուկրաինայում և տեղում հնարավոր ռազմական հանցագործությունները անմիջապես հետաքննելու համար, ինչին հետևեց դատախազի որոշումը, անհապաղ սկսվի հետաքննություն: Մենք Ուկրաինայի կողքին ենք», – ասվում է գերատեսչության «Twitter»-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։
Միջազգային քրեական դատարանի (ICC) գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ գերատեսչությունը հետաքննություն է սկսում 39 երկրների դիմումների հիման վրա։