Վրաստանի ԱԳ նախարարությունում հայտարարում են, որ Վրաստանի դեսպանատունն ակտիվորեն աշխատում է Գիա Բերիաշվիլիի և Դավիթ Ռատիանիի աճյունները հայրենիք վերադարձնելու համար
Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է զոհված Վրաստանի քաղաքացիներ Գիա Բերիաշվիլիի և Դավիթ Ռատիանիի աճյունների տեղափոխման հարցով,- այս մասին ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
«Այս փուլում ընթանում է աճյունների տեղափոխումը դիահերձարանից Լվով, որը Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, որոշակի ժամանակ է պահանջում։ Զոհված մարտիկների աճյունները Լվովից Լեհաստանի տարածքով հայրենիք կվերադարձվեն»,- ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության գրավոր մեկնաբանության մեջ։