Վրաստանի ԱԳ նախարարությունում հայտարարում են, որ պետության օգնությամբ Ուկրաինայից տարհանված Վրաստանի մոտ 2000 քաղաքացի արդեն վերադարձել է հայրենիք
Վրաստանի ԱԳ նախարարությունում հայտարարում են, որ պետության օգնությամբ Ուկրաինայից տարհանված Վրաստանի մոտ 2000 քաղաքացի արդեն վերադարձել է հայրենիք

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ պետությունը շարունակում է Ուկրաինայից Վրաստանի քաղաքացիների կազմակերպված վերադարձի և նրանց օգնության գործընթացը։

ԱԳ նախարարության հաղորդմամբ, պետության օգնությամբ Ուկրաինայից տարհանված Վրաստանի մինչև 2000 քաղաքացի վերադարձել է հայրենիք։

«Պետությունը շարունակում է Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների՝ իրենց հայրենիք կազմակերպված վերադարձի գործընթացը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Լեհաստանում Վրաստանի դեսպանատան օգնությամբ հայրենիք է վերադարձել Վրաստանի շուրջ 80 քաղաքացի, իսկ այս շաբաթ՝ ընդհանուր առմամբ 242 քաղաքացի։ Այս շաբաթ Վրաստանի դեսպանատան օգնությամբ Ռումինիայից վերադարձել է Վրաստանի 75 քաղաքացի։ Շարունակվում է Վրաստանի քաղաքացիների կազմակերպված տարհանումը Ուկրաինայի տարածքից դեպի սահմանակից պետություններ, մասնավորապես. Լվովում Վրաստանի պատվավոր հյուպատոսությունը շարունակում է Վրաստանի քաղաքացիների Վարշավա տեղափոխումը հատուկ ավտոբուսներով, որի հերթական ուղևորությունը նախատեսված է մարտի 20-ին։ Վրաստանի քաղաքացիների կազմակերպված տարհանումն իրականացնում է նաև Վրաստանի պատվավոր հյուպատոսությունը Օդեսայում, որտեղից քաղաքացիներին տեղափոխում են Մոլդովա, որից հետո Ռումինիայի միջոցով վերադառձնում հայրենիք։

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ հարևան երկրներում անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Վրաստանի վարչապետի հրամանով նրանց հանձնարարվել է տարրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիներին ու հետ ուղարկել հայրենիք։ Առկա տվյալների համաձայն՝ պետությունն ապահովել է մինչև 2000 քաղաքացու կազմակերպված վերադարձը հայրենիք»,- հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունում։

Թողնել մեկնաբանություն