Վրաստանի ԱԳ նախարարությունում հայտարարում են, որ Լվովից հատուկ ավտոբուսային երթուղիներ են նշանակվել Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան տարհանելու համար
Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան դուրս բերելու համար Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել և, համաձայնեցնելով արտաքին գործերի նախարարության հետ, կարգադրել է հատուկ ավտոբուսային երթուղիներ իրականացնել Լվովից,- այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Լվով-Վարշավա ուղղությամբ ավտոբուսները կշարժվեն մարտի 6-ից 10-ը Ուկրաինայի ժամանակով ամեն օր ժամը 08:00-ից 09:00-ն:
Հասցե՝ Լվով, Ունիվերսիտետսկայա N1, Իվանո Ֆրանկոյի այգի, Լվովի ազգային համալսարանի կողմից։
Ավտոբուսները նախատեսված են 50 անձի համար, բնակչության խաղաղ տարհանման համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով՝ +380 (63) 376 77 68, +380 (63) 376 73 64»,- նշում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում։
Ըստ նրանց՝ Ուկրաինայում պատերազմական իրավիճակի հետ կապված՝ Կիևում, Օդեսայում և Լվովում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատել արտակարգ, 24-ժամյա ռեժիմով և արդյունավետ օգնություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայի տարածքը լքելու հարցում և մարդասիրական օգնություն տրամադրել։