Վրաստանի ԱԳ նախարարությունը Սիդնեյում առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով Վրաստանի քաղաքացու մահվան կապակցությամբ տարածում է տեղեկատվություն 
Վրաստանի ԱԳ նախարարությունը Սիդնեյում առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով Վրաստանի քաղաքացու մահվան կապակցությամբ տարածում է տեղեկատվություն 

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածում Սիդնեյում առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով Վրաստանի քաղաքացու մահվան մասին։

«Վրացական կողմը տեղյակ է Սիդնեյի առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով Վրաստանի (և Ավստրալիայի) քաղաքացու մահվան մասին։ Ցավակցում ենք մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև Ավստրալիայի կառավարությանն ու ժողովրդին՝ նշված միջադեպի հետևանքով զոհվածների համար։ Վրացական կողմը մտահոգություն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ։

Վրաստանի դեսպանատունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների հետ և կատարվում են համապատասխան ընթացակարգեր»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Սիդնեյի առեւտրի կենտրոններից մեկում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է քաղաքացիների վրա։ Նա սպանել է վեց մարդու, այդ թվում՝ հինգ կնոջ և մեկ տղամարդու։ Ոստիկանության կրակոցների արդյունքում հարձակվողը տեղում մահացել է։ Ավելի ուշ պարզվեց, որ հարձակվողը 40-ամյա Ջոել Կաուսիան է, որը, ենթադրաբար, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Իրավապահները բացառում են ահաբեկչության շարժառիթը։