Վրաստանի ԱԳ նախարարը մեկնել է Գերմանիա
Վրաստանի ԱԳ նախարարը մեկնել է Գերմանիա

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հուլիսի 2-5-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի դաշնային հանրապետությունում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին հանդիպում է անցկացնելու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ, որի ընթացքում նախարարները  հայտարարություն են անելու մամուլի համար:

Բեռլին այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին հանդիպելու է նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Գերմանիայի դաշնային կանցլերի խորհրդական Յան Հեկերի հետ:

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցի շրջանակներում Բեռլինում տոնական ձևով նշվում է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակը, կանցկացվի տոնական ընդունելություն և համերգ: Միջոցառման շրջանակներում հրավիրված հյուրերին խոսքով դիմելու են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Գերմանիայի պետական նախարար Միհայլ Ռոթը: