Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա Թբիլիսիում
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հայտարարության համաձայն՝ Թբիլիսին կհյուրընկալի Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա հաջորդ նախարարական հանդիպումը։
Ստամբուլում իր ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ հանդիպումից հետո Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ ուրախ է հյուրընկալել իր գործընկերներին Վրաստանի մայրաքաղաքում։
«Մենք համաձայնության եկանք, որ Վրաստանը կհյուրընկալի հաջորդ հանդիպումը։ Ես անհամբեր սպասում եմ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներին մեր երկրում հյուրընկալելուն», – ասել է Մակա Բոճորիշվիլին։
Այսօր Ստամբուլում տեղի է ունեցել Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ նախարարական հանդիպումը։