Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանը գարնանային վերջին նստաշրջանը կավարտի հաջորդ շաբաթ
Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանը գարնանային վերջին նստաշրջանը կավարտի հաջորդ շաբաթ

Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանը գարնանային վերջին նստաշրջանը կավարտի հաջորդ շաբաթ:

Ըստ կանոնակարգի, խորհրդարանի գարնանային նստաշրջանը կավարտվի հունիսի վերջին ուրբաթ օրը, հունիսի 26-ին:

Հաշվի առնելով, որ խորհրդարանը պետք է ընդունի օրենսդրական փոփոխություններ, քննարկի տարբեր գերատեսչությունների հաշվետվությունները, գերատեսչությունն աշխատանքը կշարունակի արտահերթ ռեժիմում:

Կանոնակարգի համաձայն, աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: