Բաթումիի օդանավակայանում չարտերային թռիչքով Իրաքից վերադարձել են Վրաստանի 70 քաղաքացի: Ուղևորների հետ միասին ինքնաթիռով տեղափոխել են նաև Իրաքում մահացած Վրաստանի քաղաքացուն, ով սրտի կաթվածից մահացել էր մարտի 24-ին:
39-ամյա Գենադի Ցենտերաձեն Քոբուլեթիի բնակիչ էր և կնոջ հետ աշխատում էր Իրաքում:
Չարտերային թռիչքը համակարգում էին Աջարիայի կառավարությունը, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, Հորդանանում Վրաստանի դեսպանատունը:
Թռիչքը սոցիալական պատասխանատվության շրջանակներում ֆինանսավորվել է իրաքյան «Recan Group Georgia»- ի կողմից:
Ուղևորներին օդանավակայանում հանգուցյալի ընտանիքի անդամների հետ միասին դիմավորել է Աջարիայի Առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:
Այսօր ժամանած բոլոր քաղաքացիները տեղափոխվել են կարանտինի ռեժիմ: