Վրաստանը ժողովրդավարության երկարաժամկետ բարելավմամբ աշխարհի լավագույն ժողովրդավարությունների հնգյակում է, ինչը կարևոր է երկրի ապագա ժողովրդավարական զարգացման համար. Իլիա Դարչիաշվիլի
«Ժողովրդավարության տատանումներ» – Միջազգային հետազոտական կենտրոնը, որը հիմնվում է Համաշխարհային բանկի գլոբալ կառավարման ցուցանիշներին, Վրաստանն առանձնացրել է ժողովրդավարության երկարաժամկետ զարգացման ինդեքսում՝ աշխարհի լավագույն ժողովրդավարությունների հնգյակում,- այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժողովրդավարության ուսումնասիրման աշխարհի առաջատար կենտրոնի՝ «Ժողովրդավարության տատանումներ»-ի կողմից հրապարակված հետազոտության համաձայն, Վրաստանը զգալիորեն բարելավել է հետևյալ ցուցանիշները. Արտահայտման ազատություն (freedom of expression). Ազատություն խոշտանգումներից (freedom from torture):
«Ուսումնասիրությունը խոսում է երկու շատ կարևոր ոլորտների մասին, որտեղ Վրաստանն ունի կոնկրետ շոշափելի արդյունքներ։ Սա խոսքի ազատություն է և ազատությունը խոշտանգումներից, ինչը շատ կարևոր է մեր երկրի ապագա ժողովրդավարական զարգացման համար»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։
Հետազոտության համաձայն՝ Վրաստանը միակ երկիրն է Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որն ունի ժողովրդավարական կարգավիճակ, մասնավորապես, պատկանում է «ընտրական ժողովրդավարության» երկրների խմբին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։