Վրաստանը զբաղեցրել է առաջին տեղը՝ Կոռուպցիայի ռիսկից ազատության ինդեքսի այն բաղադրիչում, որը գնահատում է կոռուպցիայի ցածր ռիսկը կառավարության նկատմամբ. Իլիա Դարչիաշվիլի
Վրաստանը առաջին տեղն է զբաղեցրել հետազոտության այն բաղադրիչում, որը գնահատում է կառավարության հանդեպ կոռուպցիայի ցածր ռիսկը, ինչը շատ կարևոր է մեր երկրի ապագա դիրքավորման համար, – այսպես է արձագանքել Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին Trace International-ի կոռուպցիայի ռիսկերից ազատության ինդեքսը, որի համաձայն, Վրաստանը հայտնվել է Եվրոպայի լավագույն 20, և աշխարհի լավագույն 30 երկրների շարքում:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքով, ուսումնասիրությունը կենտրոնացած է մի շարք կարևոր ոլորտների վրա, որոնցից աչքի են ընկնում հակակոռուպցիոն օրենսդրությունը և կառավարության թափանցիկությունը։
«Այս ուսումնասիրությունը գնահատում է տարբեր երկրներում հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետությունը։ Երկրների կողմից ստացված արդյունքները գնահատելու համար ուսումնասիրությունը հիմնված է տարբեր հատուկ բաղադրիչների վրա: Հատկանշական են հակակոռուպցիոն օրենսդրությունը, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և կառավարությունների բաց և թափանցիկ գործողությունները: Նշված ուսումնասիրության մեջ ենթաբաղադրիչներից մեկում առաջին տեղն է զբաղեցրել Վրաստանը, որը գնահատում է իշխանության նկատմամբ կոռուպցիայի ցածր ռիսկը, ինչը շատ կարևոր է մեր երկրի ապագա դիրքավորման համար»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանը առաջ է անցել Եվրամիության 13 երկրներից, դրանք են՝ Իտալիան, Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան, Լատվիան, Խորվաթիան, Հունաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Կիպրոսը, Մալթան, ինչպես նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրները՝ Լիխտենշտեյնը և Սան Մարինոն:
«Վարկանիշում երկրները գնահատվում են ըստ կոռուպցիայի մակարդակի, մասնավորապես՝ կոռուպցիայի հնարավորության, հակակոռուպցիոն օրենսդրության, կառավարության թափանցիկության և քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակի։ Վրաստանը լավագույն վարկանիշն է ստացել այնպիսի հիմնական ենթաբաղադրիչում, ինչպիսին է «կառավարության հետ հարաբերություններում կոռուպցիոն ռիսկի ցածր մակարդակը», որտեղ Վրաստանն աշխարհում զբաղեցրել է առաջին տեղը։ Մեթոդաբանության համաձայն՝ յուրաքանչյուր երկրին տրվում է ընդհանուր կոռուպցիոն ռիսկի միավոր, և յուրաքանչյուր ոլորտ գնահատվում է մեկից մինչև 100 միավոր, որտեղ մեկ միավորը ցույց է տալիս կոռուպցիայի ցածր մակարդակ/բացակայություն և 100 միավոր կոռուպցիայի բարձր ռիսկ»,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ: