Վրաստանը Եվրամիությունից և ԱՀԿ-ից ստացել է մեծ քանակությամբ բժշկական պաշտպանող միջոցներ
Եվրամիությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավված բուժանձնակազմին կփոխանցի պաշտպանող միջոցներ: Ինչպես հայտարարում են Եվրամիության առաքելությունում, Վրաստանը կորոնավիրուսի դեմ արդյունավետ և անվտանգ պայքարին նպաստելու համար ստացել է մեծ քանակությամբ պաշտպանող միջոցներ:
«Մինչև 1,5 միլիոն միավոր անձնական պաշտպանության միջոցներ հնարավոր է դարձել գնել Եվրամիության ֆինանսավորմամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով: Այն ներառում է 5000 դեմքի վահան, 13 200 պաշտպանող ակնոց, 30 000 մեկուսացման խալաթ, 1 000 000 բժշկական դիմակ և 328 000 ռեսպիրատոր:
Այս բեռն ամենամեծն է, որը երկիրն ստացել է դոնորների աջակցությամբ: Այն հատկացված է այն մարդկանց պաշտպանելու համար, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են: Այս օգնությունն առողջապահական համակարգին հնարավորություն կտա առավել լավ պատրաստվեն մարտահրավերներին:
Անձնական պաշտպանության միջոցները բավարարում են առողջապահության աշխատակիցների բոլոր պահանջները: Այն բաշխվելու է բուժանձնակազմին՝ ողջ երկրի մասշտաբով»,- հայտարարում են Եվրամիության առաքելությունում: