Վրաստանը Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «EURAXESS» միջպետական կազմակերպության անդամ է
Վրաստանը պաշտոնապես դարձել է Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «EURAXESS» միջպետական կազմակերպության անդամ: Համապատասխան փաստաթուղթը Բրյուսելում ստորագրել են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին, Շոթա Ռուսթավելու անվան Վրաստանի ազգային գիտական հիմնադրամի տնօրեն Զվիադ Գաբիսոնիան և եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրենի տեղակալ Պատրիլ Չայլդ:
Վրաստանի ազգային գիտական հիմնադրամի տնօրեն Զվիադ Գաբիսոնիան հայտարարում է, որ այսօր վրացական գիտության համար կարևոր օր է:
«Փաստացի, ավարտել ենք «EURAXESS» կազմակերպությանն անդամակցելու գործընթացը և ստորագրել անդամակցության հռչակագիրը: Սա շատ մեծ և կարևոր գործի սկիզբ է: Առաջիկայում Վրաստանում կհիմնադրվի «EURAXESS Georgia»-ն: Վրացական գիտությանը հասանելի կլինի մոտ 100 միլիարդ բյուջե:
Բացի այդ, ծագում է Եվրամիության հետազոտական նախագծերին մասնակցելու հնարավորություն»,- հայտարարել է Զվիադ Գաբիսոնիան՝ ստորագրման արարողությանից հետո: