Վրաստանը Եվրամիության երկրներից ստացել է հստակ աջակցություն, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից, որի համար կբացվեն Եվրամիության սահմանները
Վրաստանը Եվրամիության երկրներից ստացել է հստակ աջակցություն, որ Վրաստանը կլինի առաջին երկրներից, որի համար կբացվեն Եվրամիության սահմանները

Եվրամիության հանձնարարականների համաձայն, երրորդ երկրներից շենգենի տարածք ուղևորության սահմանափակումը կշարունակվի ընթացիկ տարվա հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը:

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը:

Նրանց փոխանցմամբ, նշվածը նկատի ունի սահմանափակումների աստիճանաբար չեղարկում:

Սահմանները կբացվեն միայն մի շարք երկրների համար, որոնք անդամ երկրների կողմից ընտրվել են համատեղ:

«Ընտրությունը պետք է տեղի ունենա նախապես սահմանված չափանիշների համաձայն, ինչպիսին է – համաճարակային վիճակը, անվտանգության նորմերը և այլն:

Ընտրության գործընթացի ժամանակ կիրառվելու են Եվրոպայի հիվանդությունների ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհայի կազմակերպության տվյալները:

Անդամ երկրները համակարգված ձևով կկայացնեն համապատասխան որոշում: Նախնական փուլում սահմանափակումը կչեղարկվի այն երկրների համար, որտեղ համաճարակային վիճակը Եվրամիության նման է կամ ավելի լավը: Երկրների ցանկը պարբերաբար կթարմացվի»,- ասվում է տեղեկության մեջ:

Զբոսաշրջության վարչությունում նաև մեկնաբանում են, որ գործընկեր երկրների հետ զբոսաշրջության բացման վերաբերյալ բանակցությունների ժամանակ Վրաստանը Եվրամիության երկրներից ստացել է հստակ աջակցություն, Վրաստանը կլինի առաջին երկրներից, որի համար կբացվեն Եվրամիության սահմանները: