Վրաստանը Եվրահանձնաժողովից կստանա 16 մլն եվրո՝ տրանսպորտային հաղորդակցության և ճանապարհային անվտանգության բարելավման նպատակով
Վրաստանը Եվրահանձնաժողովից կստանա 16 մլն եվրո՝ տրանսպորտային հաղորդակցության և ճանապարհային անվտանգության բարելավման նպատակով

Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Ներդրումային համաձայնագրի» վերաբերյալ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ համաձայնագիրը վերաբերում է Եվրահանձնաժողովի կողմից ԵՆԲ ներդրումային դրամաշնորհի ֆինանսական աջակցությանը, որի գումարը կազմում է 16 մլն եվրո, և նախատեսված է այնպիսի նախագծի իրականացման համար, ինչպիսին է «Վրացական տրանսպորտ. Հաղորդակցություն (ԳԹԿ)՝ ճանապարհային անվտանգության բարելավում»։

Նրանց խոսքով, նախագծի նպատակն է հետագա տարիներին Վրաստանում զարգացնել ճանապարհային և տրանսպորտային ցանցերն ու ենթակառուցվածքները, ինչը, իր հերթին, մեծ դեր կխաղա երկրի տնտեսական զարգացման գործում։ Ծրագրի շրջանակներում ակտիվ շփումը շարունակվում է Վրաստանի կառավարության հետ։