Վրաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի և նրա կառավարության դեմ իրականացված կիբերհարձակումը. Վրաստանի ԱԳ նախարարություն
Վրաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի և նրա կառավարության դեմ իրականացված կիբերհարձակումը. Վրաստանի ԱԳ նախարարություն

Վրաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի և նրա կառավարության դեմ իրականացված կիբերհարձակումը», – այս մասին ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով, Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային։

«Վրաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի և նրա կառավարության դեմ իրականացված կիբերհարձակումը։ Նման գործողությունները բացարձակապես անընդունելի են և հիմք են ստեղծում իրավիճակի հետագա սրման համար։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինային»,- ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Հունվարի 14-ին Ուկրաինայի մի քանի նախարարությունների կայքերի վրա կիբերհարձակումներ են իրականացվել։ Հունվարի 15-ին Կիևում հայտարարվեց, որ Ուկրաինայի պետական ​​գերատեսչությունների վրա կիբերհարձակումները կազմակերպվել են բելառուս հաքերների կողմից։