Վրաստանը խոստացել է նվազեցնել իր անօրինական միգրանտների թիվը Եվրոպայում
Թբիլիսին խոստացել Է սերտորեն աշխատել Եվրամիության հետ Վրաստանից ԵՄ-ի երկրներ անօրինական միգրացիան նվազեցնելու համար, որը շարունակվում Է անայցագիր ռեժիմի չարաշահման հետևանքով: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ ամփոփելով Եվրամիության Խորհրդի՝ արդարադատության և ներքին գործերի նախարարների մակարդակով կայացած հանդիպման արդյունքները:
«Վրաստանի իշխանությունները խոստացել են սերտորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ իրականացնելու Եվրամիության երկրներ անօրինական միգրացիայի նվազեցմանն ուղղված նպատակային միջոցառումներ, որը շարունակվում Է անայցագիր ռեժիմի չարաշահման հետևանքով: Մենք վստահ ենք, որ Վրաստանի իշխանությունները շուտով կներկայացնեն այդ ախատանքի արդյունքը, և մենք պատրաստ ենք դրանում ակտիվորեն օգնել նրանց»,- ասել է Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Ավրամոպուլոսը նշել է, որ առանց վիզայի ռեժիմը պատասխանատվություն է ենթադրում և Թբիլիսին պետք է լուսաբանի չհիմնավորված քաղաքական ապաստարան տրամադրելու հայցերի անթույլատրելիությունը։
Հեղինակ -
Edgar Barsegyan