Վրաստանը ՈՒելսի մոտ պարտվել է 43-14 հաշվով. Ճապոնիա 2019 (տեսանյութ, ֆոտոշարք)
16:38, 23.09.2019
Ճապոնիայում ընթացող ռեգբիի աշխարհի գավաթին Վրաստանի հավաքականը անց է կացրել իր առաջին հանդիպումը և պարտվել ՈՒելսի հավաքականի մոտ:
ՈՒելսցիները հաշիվը բացել են հանդիպման մեկնարկից երկու րոպե անց: Լելո է դրել Ջոնաթան Դևիսը, որից հետո տուգանային հարվածը չի իրականացրել Դեն Բիգարը: Դրանից հետո ուելսցիները իրականացրել են երեք լելո և մեկ տուգանային և սեփական հաշիվը ավելացրել են ևս 24 միավորով: Լելոները իրականացվել են 12-րդ, 18-րդ և 39-րդ րոպեներին:
Երկրորդ խաղակերը վրաց ռեգբիստները լավ են անց կացրել և մրցակցի տուգանայինում երկու անգամ դրել են լելո: Վերջնական հաշիվը գրանցվել է 43-14: