Վրաստանը ունի արժանի վարչապետ. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Վրաստանը ունի արժանի վարչապետ:
Լրագրողների հետ զրույցում Իրակլի Կոբախիձեն արձագանքել է կառավարությանը վստահություն հայտնելուն և նշել, որ այսօրվա հիմնական իրադարձությունը Մամուկա Բախտաձեին վստահություն հայտնելն էր:
«ՈՒրախ եմ, որ այս պաշտոնը զբաղեցրել է արժանի մարդ և երկիրը ունենալու է արժանի վարչապետ, որը համոզված եմ, հաջող կիրականացնի երկրի կառավարման գործը: Մենք անցնում ենք մեր երկրի զարգացման նոր փուլ: Ցանկանում եմ Բախտաձեին մաղթել հաջողություններ»,-հայտարարել է Կոբախիձեն:
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին և կառավարական ՝ «ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» ծրագրին:
Կառավարությանը վստահություն է հայտնել 99 պատգամավոր, 6 պատգամավոր դեմ է քվեարկել:
Բացի այդ, ինչպես նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն, մոտ երեք շաբաթում պատրաստվելու է նվազեցված կառավարության հայեցակարգը: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, նախարարությունների քանակը 14-ից դառնում է 11: Նշված փոփոխություններից հետո, խորհրդարանը կրկին վստահություն է հայտնելու նոր կառավարությանը: Արդեն հայտնի է, որ նոր կառավարությունում փոխվել են՝ ֆինանսների, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները:
Հեղինակ -
Edgar Barsegyan