Վրաստանը ստացել է «Covid-19»-ի բուժման համար «Paxlovid» դեղամիջոցի առաջին խմբաքանակը
«Կովիդ-19»-ի «Paxlovid» դեղամիջոցի առաջին խմբաքանակն արդեն հասել է Վրաստան։
Առողջապահության նախարարությունում նշում են, որ Վրաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որտեղ հասանելի են Covid-19 դեղամիջոցները և անվճար կտրամադրվեն հիվանդներին։
«Paxlovid»-ը Covid-19-ի դեմ մշակված առաջին ամենաարդյունավետ դեղամիջոցն է։ Դեղը սահմանափակում է վիրուսի բազմացման հնարավորությունը։ Եթե վարակը հաստատվելուն պես «Paxlovid» ընդունել, հիվանդությունն այլևս չի կարող զարգանալ, ինչը նվազեցնում է հոսպիտալացման վտանգը: Դեղը մինչեւ 90%-ով պաշտպանում է հիվանդության բարդացումից։ «Paxlovid»-ով բուժումը պետք է սկսել վիրուսի հաստատման վաղ փուլում: Բուժման ընթացքը ներառում է հինգ օր։ Առողջապահության նախարարությունը կլինիկական խմբի փորձագետների հետ միասին արդեն իսկ մշակել է համապատասխան արձանագրություն, ըստ որի՝ առանձնացվել են այն առաջնահերթ հիվանդները, որոնց համար նախատեսված է դեղորայքը։ Դեղը կօգտագործվի թեթև և միջին ծանրության հիվանդների համար, ովքեր ունեն կանխատեսման բարձր ռիսկ, ինչպիսիք են քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, տարեցները և այլն: Դեղամիջոցը նշանակելու մասին որոշումը կկայացնի հիվանդի ընտանեկան բժիշկը և այն կառաքվի տուն»,- ասացին առողջապահության նախարարությունից։
Նրանց խոսքով՝ «Covid-19»-ի բուժման դեղամիջոցը ստեղծվել է «Pfizer» ընկերության կողմից։ «Paxlovid»-ը ճանաչված է ինչպես ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA), այնպես էլ Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից: Դեղամիջոցն արդեն լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում։