Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման կապակցությամբ գործընթացները
Վրաստանը արդեն սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման կապակցությամբ գործընթացները,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է Դոնդուան, 2018 թ. մայիսի 29-ին Սիրիայի ռեժիմը, Ռուսաստանի կողմից մանիպուլացիաների արդյունքում, ընդունել է անօրեն որոշում և միջազգային իրավունքի խախտմամբ ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախությունը:
«Նշված գործողությամբ, Ասադի ռեժիմը աջակցել է Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացրած ռազմական ագրեսիային և տարիների ընթացքում իրականացրած ազգային զտմանը»,-հայտարարել է Դոնդուան:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման կապակցությամբ գործընթացները:
Հեղինակ -
Edgar Barsegyan