«Վրաստանը Ռուսաստանի դեմ». Ստրասբուրգի դատարանում ավարտվել են բանավոր լսումները
«Վրաստանը Ռուսաստանի դեմ». Ստրասբուրգի դատարանում ավարտվել են բանավոր լսումները

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» ավարտվել են վերջին բանավոր լսումները: Այս մասին Ստրասբուրգից տեղեկացնում է առաջին ալիքի լրագրողը:

Դատական նիստը սկսվել է Թբիլիսիի ժամանակով, ժամը 11:00-ին Վրաստանի դիրքորոշման ներկայացմամբ:

Վրաստանի պետության հետաքրքրությունների պաշտպանողը նիստին ելույթ է ունեցել երկու ժամից ավել: Փաստաբան Բեն Էմերսոնը խոսքը սկսել է նրանով, որ անկախությունից 100 տարի անց, Ռուսաստանը կրկին շարունակում է Վրաստանի տարածքների ագրեսիվ բռնազավթումը:

Ներածական խոսքում փաստաբանը զրուցել է ազգային զտման և դա հաստատող ապացույցների մասին և նշել, որ Ռուսաստանը ջանք չի խնայել վրացիներին սեփական տարածքներից վռնդելու համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դաշնությանը, ապա Ռուսաստանի անունից սկզբում ելույթ է ունեցել արդարադատության նախարարության ներկայացուցիչ Միխեիլ Գալպերինը, որից հետո զրույցը շարունակել է փաստաբանը: Նրանք ընդհանուր առմամբ մոտ 100 անգամ կրկնել են այս բառակապակցությունները՝ ֆալսիֆիկացիա և կեղծում: Ռուսաստանի ներկայացուցիչները փորձել են,  մարդկանց սպանությունների, կտտանքների և այլ հիմնարար իրավունքների խախտման թեմայից, շեշտը դնել նրա վրա, թե ով է սկսել պատերազմը:

Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Դատավորների կազմում են Վրաստանի ներկայացուցիչ՝ Լադո Ճանտուրիան, իսկ Ռուսաստանը ներկայացնում է Դմիտրի Դեդովը:

Արդարադատության նախարարության լրատվությամբ, 2016 թ. հունիսի 3-17-ը Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդհանուր առմամբ լսել է 33 վկայի (վկաները կանչվել են ինչպես Վրաստանի և Ռուսաստանի կողմից, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ): Գործի էական կողմի քննարկումից հետո, 2013 թվականի հոկտեմբերի 8-ից մինչ այսօր ուսումնասիրվել է տարբեր աղբյուրներում գոյություն ունեցող լայնածավալ, կոմպլեքսային և մեծ քանակությամբ փաստաթուղթ/ապացույցներ: Նրանցից ընտրվել և Ստրասբուրգի դատարանին է փոխանցվել 700 ապացույց:

Օգոստոսյան պատերազմի գործով, Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է եվրոպական հռչակագրի 8 հոդվածի խախտման մեջ, կոնկրետ, Վրաստանը գտնում է, որ Ռուսաստանը պատերազմի և հետագա բռնազավթման ժամանակ խախտել է եվրոպական հռչակագրի հետևյալ հոդվածները՝ կյանքի իրավունք, կտտանքների, անմարդկային կամ արժանապատվությունը խախտող վերաբերմունքի կամ պատժի արգելում, ազատության և անվտանգության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք, իրավական պաշտպանության հնարավորության իրավունք, սեփականության պաշտպանություն, կրթության իրավունք, անց ու դարձի իրավունք: