Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի Ադրբեջանի հետ, մեր դիրքորոշումը անփոփոխ է, որ Կովկասում խաղաղությունը այլընտրանք չունի. Իրակլի Չիքովանի
Սա հերթական սուտ տեղեկություն է, որը կոնկրետ կուսակցական լրատվամիջոցները օգտագործում են սեփական քարոզչության համար։ Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի Ադրբեջանի հետ, մեր դիրքորոշումը անփոփոխ է, որ Կովկասում խաղաղությունը այլընտրանք չունի, – այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին տարածված սուտ տեղեկությանը, իբր Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է Հայաստան առաքել 300 միավոր ռազմական մեքենա։
Ինչպես նշել է վարչապետի խորհրդականը, Վրաստանի դիրքորոշումը պարզ է և բոլոր գործընկերների համար հասկանալի։