Վրաստանը փորձում է Իրանի հետ ունենալ փոխշահավետ առևտրաշրջանառություն. Իրանում Վրաստանի դեսպան
Վրաստանը փորձում է Իրանի հետ ունենալ փոխշահավետ առևտրաշրջանառություն, երկու երկրների միջև աճող տնտեսական համագործակցության հնարավորությունների նախատեսմամբ:
Իրանական մամուլի լրատվությամբ, այս մասին Թեհրանում հայտարարել է՝ Իրանում Վրաստանի դեսպան Յոսեբ Չախվաշվիլին:
«Իրանցի ներդրողները կարող են Վրաստանում բացել արտադրություններ, և այնտեղից իրենց արտադրանքը արտահանել Եվրոպա և Չինաստան, առանց որևէ սակագների»,-հայտարարել է դեսպանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan