Վրաստանը պետք է ունենա ուժ, կախում չունենա արտասահմանյան տարադրամից. Կրիստին Լագարդ
Վրաստանը պետք է ունենա ուժ, կախում չունենա արտասահմանյան տարադրամից,- այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ Կրիստին Լագարդը՝ Պետական արարողությունների պալատում, որտեղ Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի հետ հանդիպել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ:
Կրիստին Լագարդի խոսքով, Վրաստանի էկոնոմիկան դեռևս խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ: Հատկապես առևտրային վեճերի և ֆինանսական շուկաների անկայունության ֆոնին:
Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ Կրիստին Լագարդը Վրաստան է ժամանել գործնական այցով: