Վրաստանը պատրաստ է, Ուկրաինային վերադարձնել 10 երեխաներին, որոնց ծնողները կասկածվում են մարդկանց վաճառքի մեջ. Ուկրաինայի նախագահի մամլո ծառայություն
Վրաստանը պատրաստ է, Ուկրաինային վերադարձնել 10 երեխաներին, որոնց ծնողները կասկածվում են մարդկանց վաճառքի մեջ: Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Ինչպես հայտնի է, երեխաների իրավունքների հարցերով Վլադիմիր Զելենսկիի ներկայացուցիչը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազության և առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
«Այժմ որոշվում է, երեխաների Ուկրաինա վերադառնալու հարցը: Մասնավորապես, շարունակվելու է անհրաժեշտ փաստաթղթեր ձևակերպելու գործընթացը: Արդեն կա նախնական համաձայնություն դատախազության և առողջապահության նախարարության հետ, որպեսզի երեխաները վերադառնան հայրենիք»,- նշված է Զելենսկիի մամլո ծառայության տեղեկությունում:
Թրաֆիկինգում մեղադրվող Յուլյա Սուսլյակին խափանման միջոց է սահմանվել կալանավորումը: Ուկրաինայի քաղաքացի Յուլյա Սուսլյակին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է անչափահասներին վաճառելու մեղադրանքով: