Վրաստանը պատրաստ է Շվեդիայի բանտերում պատիժ կրող Վրաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք. Շվեդիայի ՆԳ նախարար
Վրաստանը պատրաստ է Շվեդիայի բանտերում պատիժ կրող Վրաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք. Շվեդիայի ՆԳ նախարար

Վրաստանը պատրաստ է Շվեդիայի բանտերում պատիժ կրող Վրաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք,-այս հայտարարությունը, Շվեդիայի ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես գրում է Corren.se-ն, համապատասխան համաձայնագիրը ձևակերպվելու է մոտ օրերին:

Հրատարակչության լրատվությամբ, Շվեդիայի ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը և իր վրացի գործընկեր Գիորգի Գախարիան, արդեն ստորագրել են համատեղ հայտարարությունը, որի համաձայն, Թբիլիսին և Ստոկհոլմը ստորագրելու են փոխհամագործակցության հուշագիր, երկրների միջև միջազգային հանցագործության դեմ պայքարի ուղղությամբ:

Ինչպես հայտարարել է Յոհանսոնը, Շվեդիայում դատապարտված վրացիներին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են 10 տարուց ավել, սակայն նրա խոսքերով Գախարիայի հետ հանդիպումից հետո պատկերը փոխվել է և նշված համաձայնագիրը ստորագրվելու է մի քանի օրից: