Վրաստանը որպես նվեր 27000 տոննա բարձրորակ ցորեն կստանա ԱՄՆ-ից – այս մասին տեսաուղերձում հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգանանը:
Քելլի Դեգնանը պարզաբանել է, նվիրատվությունը իրականացվում է «Հանուն սննդի առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, որն ունի 14,5 միլիոն դոլարի չափով բյուջե:
Դեսպանը նաև նշել է, որ մինչև մայիսի վերջ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կստորագրի 18 փոքր դրամաշնորհային պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 400 000 ԱՄՆ դոլար է , որի նպատակն է մսագործության, կաթնագործության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ամրապնդմանը նպաստելը և սննդի անվտանգության ստանդարտների բարելավելը:
Բացի այդ, ըստ դեսպանի, առողջապահության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ոլորտի ղեկավարների, բժիշկների և վերջապես -Վրաստանի կառավարության ջանքերով երկիրը վերադառնում է իր սովորական կյանքի հունին, չնայած որ այդ ճանապարհը դեռևս ավարտված չէ: