Վրաստանը օրինակելի է այլ երկրների համար, քանի որ կարողացել է անվտանգ հյուրընկալել նման բարձր կարգի միջոցառում. Զուրաբ Պոլոլիկաշվիլի
ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին, կազմակերպության գործադիր խորհրդի 112-րդ նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար և նշել, որ Վրաստանը օրինակելի է այլ երկրների համար, քանի որ կարողացել է անվտանգ հյուրընկալել նման բարձր կարգի միջոցառում
Սոցիալական ցանցում նա մասնավորապես կարևորել է գործադիր խորհրդի կազմակերպչական խմբի լավ աշխատանքը, որը հնարավորություն տվեց կազմակերպել բարձր մակարդակի առաջին դեմ առ դեմ հանդիպումը:
Սեպտեմբերի 15-17-ին Վրաստանը, «կովիդ 19»-ի համավարակից հետո, հյուրընկալել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 112-րդ հանդիպումը: Դրան մասնակցում էին բարձրաստիճան հյուրեր Իսպանիայից, Հունաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Մարոկկոյից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից: Հանդիպումն անց է կացվել առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ուղեցույցներին համապատասխան: