Վրաստանը ոչ մի կերպ չի օգնի Ռուսաստանին, ընդգծել է Վրաստանի խորհրդարանի նախագահը. Ռուսլան Ստեֆանչուկ
«Վրաստանը ոչ մի կերպ չի օգնի Ռուսաստանին»,- սոցցանցում գրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Վրաստանը ոչ մի կերպ չի օգնի Ռուսաստանին։ Սա ընդգծել է Վրաստանի խորհրդարանի նախագահը, երբ սեփական աչքերով տեսել է Բուչային ու Իրպենին։ Կիևի շրջանի քաղաքների զոհերի սարսափելի պատմությունը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Ինչպես հայելու մեջ, այստեղ երևում է ռուսական բանակի իրական դեմքը»,- գրել է Ստեֆանչուկը ֆեյզբուքյան էջում: