Վրաստանը նշում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը
12:08, 15.12.2023
Վրաստանը նշում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը: Վրաստանի տարբեր շրջանների փողոցներում և շենքերում փակցված են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Բացի այդ, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու կապակցությամբ, այսօր Թբիլիսիում, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա համընդհանուր ժողովրդական տոնախմբություն։
Եվրոպական խորհուրդը երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու դրական հանձնարարականով։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտի 2-ին հայտարարեց, որ Վրաստանը դիմել է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին անդամակցության պաշտոնական դիմումը ստորագրեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։