Վրաստանը նշում է առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100 ամյակը (վիդեո)
Վրաստանի ազգային տոնը – 100 տարի՝ առաջին ժողովրդավրական Հանրապետության հիմնադրումից, նշվում է Վրաստանի և աշխարհի տարբեր երկրներում:
Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու են տարբեր պետությունների ղեկավարներ և բարձրպաշտոնյա հյուրեր – Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի և Հայաստանի նախագահները: Ինչպես նաև Էստոնիայի, Մոլդովայի, Ուկրաինայի խորհրդարանի նախագահները2, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, Բելառուսի և Ռումինիայի փոխվարչապետները, Չեխիայի Սենատի փոխնախագահը և այլոք:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հրավերով, հատուկ այս օրվա համար Վրաստան է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Միջոցառմանը խոսքով ելույթ են ունենալու. Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահի Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստոն, Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդ Սվյոնիսը, Լիտվային նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անդժեյ Դուդան և Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան:
Տոնական միջոցառումներին մասնակցելու են Վրաստանի պատմական սփյուռքի ներկայացուցիչները, այդ թվում. Նոե Ժորդանիայի, Ակակի Չխենկելիի, Նոե Ռամիշվիլու, Նոե Խոմերիկիի, գեներալ Գիորգի Կվինիտաձեի, Մամիա Բերիշվիլու սերունդները: Ինչպես նաև վրացական համայնքի ներկայացուցիչներ:
Նրանց նախաձեռնությամբ, Վրաստանի ազգային թանգարանին փոխանցվել է Քաքուցա Չոլողաշվիլու չոխան (ազգային հագուստ):
Ողջ օրվա ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև շրջաններում կանցկացվեն ժամանցային, մշակութային և տարբեր տիպի ակտիվություններ:
Ռուսթավելու պողոտայում տեղադրվելու է համերաշխության անկյուն, որտեղ վաճառված ապրանքի գումարը տրամադրվելու է բարեգործությանը:
Այս տարի, նորակոչիկների երդմնակալության տոնական արարողությունը անցկացվելու է միաժամանակ 6 վայրում. Թբիլիսի, Շինդիսի, Վարձիա, Կոջորի, Բաթումի և Գելաթի:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու Լիտվայից հրավիրված նվագախմբի ուղեկցությամբ:
Վրաստանի հիմնը կատարելու է օպերային երգչուհի Նինո Մաչաիձեն:
Արարողությանը ներկա են գնվելու նաև բռնազավթված գոտու մերձակայքում բնակվող երեխաները:
Մայիսի 26-ին, առանձնահատուկ նշվելու է 17:00-ն, ուղիղ այն ժամանակը, երբ 1918 վականին Նոե Ժորդանիան հռչակեց Վրաստանի անկախությունը: Թբիլիսիում, երիտասարդության պալատում կանցկացվի 100 տարի առաջվա իրադարձության բեմականացված ներկայացումը: Անկախության ակտի հռչակմանը ներկա են գտնվելու բարձրպաշտոնյա հյուրեր և պատմական սփյուռքի ներկայացուցիչներ:
Մասշտաբային հոբելյանական միջոցառումները շրջաններում կավարտվեն համերգներով: Թբիլիսիում, Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնում բարձրպաշտոնյա հյուրերի և պատմական սփյուռքի ներկայացուցիչների համար կանցկացվի տոնական համերգ:
21:00-ին «Վարդերի հրապարակում» անցկացվելու է գալա համերգ՝ «Փառքից մինչև ազատություն»: Համերգին կարող է ներկա գտնվել ցանկացած մարդ:
Մայիսի 26-ին, 20:00-ից Վրաստանի դրոշի գույներով են լուսավորվելու Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը:
Տոնական միջոցառումները կավարտվեն հրավառություններով:
Օրվա վերջին, Վրաստանի վարչապետը տարբեր ոլորտի ներկայացուցիչներին կհյուրընկալի տոնական ընդունելությանը: