Վրաստանը նոյեմբերի 27-ից դառնալու է Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր
Վրաստանը նոյեմբերի 27-ից դառնալու է Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր

Վրաստանը, 2019 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը, կլինի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ երկիր:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, նախագահության ստանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, Ստրասբուրգում: Վրաստանը նախագահությունը կստանձնի Ֆրանսիայից, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում:

Այս առիթով Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին կայցելի Ստրասբուրգ:

Նույնպես, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության կապակցությամբ արտաքին գործերի նախարարությունում վաղը տեղի կունենա մամուլի ասուլիս, ինչպես նաև տարածվելու է խորհրդի նախագահության ժամանակ Վրաստանի առաջնահերթությունները մասին լրատվություն և Դավիթ Զալկալիանիի տեսաուղերձը:

«Հատկանշական է, որ Վրաստանն առաջին անգամ է դարձել միջազգային կազմակերպության նախագահ»,- հայտարարել են արտաքին գործերի նախարարությանը:

Նախագահության վեց ամսվա ընթացքում, Վրաստանը Եվրոպայի խորհրդի շրջանակներում կազմակերպելու է մոտ 20 միջոցառում :

Թողնել մեկնաբանություն