Վրաստանը ՆԱՏՕ-ից կստանա աջակցության փաթեթ
Վրաստանը ՆԱՏՕ-ից կստանա աջակցության փաթեթ

Պարտականություն ենք ստանձնել, որ Վրաստանը և Ուկրաինան ապագայում կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բելի Հաթչինսոնը:

Ինչպես նշել է Հաթչինսոնը, Ռուսաստանը պետք է Վրաստանին և Ուկրաինային հնարավորություն տա՝ ունենալ ինքնիշխան կառավարում:

«Մենք ցանկանում ենք, որ նրանք շարունակեն բարեփոխուները, որպեսզի կարողանան հաղթահարել ռուսական ապատեղեկատվությունը և դիմակայել իրենց տարածքի սահմանազատմանը: Ռուսաստանը պետք է Վրաստանին և Ուկրաինային հնարավորություն տա՝ ունենալ ինքնիշխան կառավարում: Այս երկրները պետք է վերահսկեն իրենց ինքնիշխան տարածքները և սահմանները: Մենք կոչված ենք, օգնել Վրաստանին և Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պատասխանել Ռուսաստանի ագրեսիային, որի արդյունքում խլել են նրանց երկրի մի մասը: Մենք օգնում ենք Վրաստանին և Ուկրաինային: Մենք նրանց կփոխանցենք փաթեթ և հարցը կքննարկվի վաղը, ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալին: Վստահ եմ, նախարարները կհաստատեն փաթեթը, որի միջոցով կօգնենք և կաջակցենք Վրաստանին և Ուկրաինային»,- հայտարարել է Հաթչինսոնը: