Վրաստանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է և կարևոր դեր է խաղացել Աֆղանստանից տարհանման գործընթացում. Լաշա ԴարսալիաՎրաստանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է և կարևոր դեր է խաղացել Աֆղանստանից տարհանման գործընթացում,- այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ ելույթ ունենալով Ռիգայում անվտանգության համաժողովում։  Լաշա Դարսալիան ընդգծել է նաև Ռուսաստանից եկող սպառնալիքները: Նրա խոսքով, Սևծովյան տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով համախոհ երկրների միջև համագործակցության ամրապնդումը վճռորոշ է։  «Վերջին տարիներին պարզ դարձավ, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող կատարյալ լինել առանց կայուն ու ապահով Սև ծովի։ Տարածաշրջանում և Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները Արևմուտքի դեմ Ռուսաստանի հիբրիդային մարտավարության բացահայտ ցուցադրումն են։ Սա ավելի է խաթարում տարածաշրջանի անվտանգությունը, ինչը դուրս է գալիս Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններից: 2008 թվականին Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայից և Ցխինվալիի և Աբխազիայի շրջանների օկուպացիայից հետո Ռուսաստանը օգտագործում է ռազմական և քաղաքական գործիքների համադրություն իր հարևանների և Արևմուտքի դեմ՝ ռազմավարական խնդիր իրականացնելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխելու համար»,- ասել է Լաշա Դարսալիան։  Ռիգայում անվտանգության կոնֆերանսն անցկացվում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների մինիստերիալին զուգահեռ։ Մինիստերիալի աշխատանքներին վաղվանից կներգրավվի Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Վրաստանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է և կարևոր դեր է խաղացել Աֆղանստանից տարհանման գործընթացում,- այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ ելույթ ունենալով Ռիգայում անվտանգության համաժողովում։

Լաշա Դարսալիան ընդգծել է նաև Ռուսաստանից եկող սպառնալիքները: Նրա խոսքով, Սևծովյան տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով համախոհ երկրների միջև համագործակցության ամրապնդումը վճռորոշ է։

«Վերջին տարիներին պարզ դարձավ, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող կատարյալ լինել առանց կայուն ու ապահով Սև ծովի։ Տարածաշրջանում և Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները Արևմուտքի դեմ Ռուսաստանի հիբրիդային մարտավարության բացահայտ ցուցադրումն են։ Սա ավելի է խաթարում տարածաշրջանի անվտանգությունը, ինչը դուրս է գալիս Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններից: 2008 թվականին Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայից և Ցխինվալիի և Աբխազիայի շրջանների օկուպացիայից հետո Ռուսաստանը օգտագործում է ռազմական և քաղաքական գործիքների համադրություն իր հարևանների և Արևմուտքի դեմ՝ ռազմավարական խնդիր իրականացնելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխելու համար»,- ասել է Լաշա Դարսալիան։

Ռիգայում անվտանգության կոնֆերանսն անցկացվում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների մինիստերիալին զուգահեռ։ Մինիստերիալի աշխատանքներին վաղվանից կներգրավվի Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։