Վրաստանը ՆԱՏՕ-ի արտաքին մինիստերիալի նստաշրջանին մասնակցելու է Սև ծովի անվտանգության քննարկման մեջ
Վրաստանը ՆԱՏՕ-ի արտաքին մինիստերիալի նստաշրջանին մասնակցելու է Սև ծովի անվտանգության քննարկման մեջ

Վրաստանը և Ուկրաինան կմասնակցեն ՆԱՏՕ-ի արտաքին մինիստերիալի նստաշրջանին Սևծովյան անվտանգության հարցի քննարկմանը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:

Մինիստերիալում կքննարկեն նաև դաշինքի շարունակական աջակցությունը երկու գործընկերների հանդեպ:

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպումը կանցկացնեն տեսակոնֆերանսի ռեժիմում: ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների մինիստերիալը սկսվում է այսօր և ավարտվելու է դեկտեմբերի 2-ին: Մինիստերիալի առաջին օրը հավաքվելու է հյուսիսատլանտյան խորհուրդը, իսկ օրվա վերջում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կանցկացնի առցանց մամուլի ասուլիս:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 2-ի օրակարգին, արտաքին գործերի նախարարների նստաշրջանին Հյուսիսատլանտյան խորհուրդը հեռուստակոնֆերանսի միջոցով հանդիպում կանցկացնի Ասիա-խաղաղօվկիանոսյան և Եվրամիության իր գործընկերների հետ, որից հետո Հյուսիսատլանտյան խորհուրդը մեկ անգամ ևս կանցկացնի խորհրդակցություններ: Մինիստերիալին քննարկման հիմնական թեմաները կլինեն՝ ՆԱՏՕ-ի հարմարեցումը, ռուսական ռազմական ոլորտի զարգացումը, Չինաստանի աճը և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունը: