Վրաստանը մնում է Ասոցացման համաձայնագրի հավատարիմը, սակայն կարևոր է, չեզոքացնի քաղաքական աճող բևեռացումը և դրսևորի ընթացիկ բարեփոխումների անցկացման պատրաստակամություն
Վրաստանը մնում է Ասոցացման համաձայնագրի հավատարիմը, սակայն կարևոր է, չեզոքացնի քաղաքական աճող բևեռացումը և դրսևորի ընթացիկ բարեփոխումների անցկացման պատրաստակամություն

Եվրամիությունը հրապարակել է «Վրաստանի կողմից ասոցացման գործընթացի իրականացման մասին» չորրորդ զեկույցը:

Զեկույցի վրացական թարգմանությունը զետեղված է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության կայքէջում:

Ըստ նյութի, Եվրամիության զեկույցում գլխավոր ուշադրությունը հատկացվում է բարեփոխումների տեմպի պահպանմանը և քաղաքական միջավայրի ապաբևեռացման նշանակությանը:

Ինչպես նշված է զեկույցում, Վրաստանն ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտականությունների հավատարիմն է մնում, սակայն կարևոր է, որ հետագա ամիսների ընթացքում Վրաստանը չեզոքացնի քաղաքական աճող բևեռացումը և դրսևորի ընթացիկ բարեփոխումների անցկացման պատրաստակամություն, առանձնապես ընտրական և դատական բարեփոխումների ոլորտներում:

Դրացիական քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը հայտարարել է, որ Եվրամիությունը կայուն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: