Վրաստանը մեզ համար մնում է հաջողության օրինակներից մեկը. Սեր Սումա Չակրաբարտի
Վրաստանը մեզ համար մնում է հաջողության օրինակներից մեկը. Սեր Սումա Չակրաբարտի

Վրաստանը «ԻԲԻԱՐԴ»-ի համար մնում է հաջողության օրինակներից մեկը,-այս մասին Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) նախագահ, Սեր Սումա Չակրաբարտին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ:

Նրա գնահատմամբ, Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ և նրա փորձով հետաքրքրված են  բանկի բազմաթիվ գործընկերներ: Սեր Սումա Չակրաբարտին Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել, ներդրումների խորհրդի գործունեությանը աջակցելու համար:

Հանդիպմանը նշվել է, որ անցած տարին ներդրումների տեսանկյունից ռեկորդային էր, սակայն «ԻԲԻԱՐԴ»-ը ցանկանում է, Վրաստանում ավելացնել ներդրումների քանակը: Կողմերը քննարկել են նաև «ԻԲԻԱՐԴ»-ի կազմակերպմամբ Վրաստանում արևելյան գործընկերության երկրների տնտեսական համաժողովի անցկացման հնարավորությունը:

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել բանկի կողմից Վրաստանում իրականացրած էներգետիկական նախագծերի վրա:

Հանդիպման մեծ մասը նվիրվել է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներին:

Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը ինչպես ֆինանսական համագործակցության, այնպես էլ ներդրումների ուղղությամբ Վրաստանի խոշոր գործընկերներից է: «ԻԲԻԱՐԴ»-ի կողմից Վրաստանի տնտեսությունում իրականացրած ներդրումների ծավալը գերազանցում է երեք միլիարդ եվրոն: