Վրաստանը Մեծ Բրիտանիայում ճանաչվել է 2020 թվականի լավագույն տուրիստական ուղղություն
Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ տուրօպերատորների միությունը (ABTA) Վրաստանն անվանել է 2020 թվականի լավագույն ուղղություն:
Վրաստանի հետ միասին զեկույցում կա 11 տուրիստական ուղղություն, այդ թվում՝ Հոլանդիան, Մարոկկոն, Հարավային Կորեան, Մադրիդը, Վիեննան և այլ երկրներ, քաղաքներ:
Բրիտանիայի տուրօպերատորների զեկույցին ներգրավված էին միջազգային փորձագետներ, որոնք ողջ տարվա ընթացքում ուսումնասիրել են երկրների և շրջանների հայտնի տոնակարությունները, տեսարժան վայրերը և տուրիստական ուղղությունները:
«Վրաստանը ապշեցնող հաճելի ուղղություն է: Միացյալ Թագավորությունից Թբիլիսիի ուղղությամբ իրականացվում է ուղիղ ավիաչվերթ: Վրաստանի մայրաքաղաքն առանձնանում է ժամանցային բազմազանությամբ, Թբիլիսիում ավելանում է ակումբնեի քանակը: Այստեղ կտեսնեք բազմաթիվ բար և ռեստորան, որտեղ կարող եք համտեսել բարձր որակի վրացական գինի:
Վրաստանի շրջանները յուրահատուկ են իրենց բնությամբ, կանաչ գույնով. Երկրի 70 տոկոսը ծածկված է անտառով: Վրաստանում կան «UNESCO»-ի համաշխարհային մշակութային ժառանգության վայրեր, այդ թվում՝ Ջվարին և Սվետիցխովելին:
Վրաստանն առանձնահատուկ է նաև իր հյուրընկալ ժողովրդով»,- գրված է զեկույցում:
Մեծ Բրիտանիայի տուրօպերատորների միությունը հիմնադրվել է 65 տարի առաջ: Միությանը ներգրավված է ավելի քան 4300 տուրիստական ապրանքանիշ: