Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Վրաստանի նախագահության առնչությամբ Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում բացվել է վրացական քոթեջ:
Վրացական քոթեջում ներկայացված է Վրաստանում արտադրված ապրանքի բազմազանությունը, այդ թվում՝ գինի, ավանդական քաղցրավենիք, ժողովրդական արհեստի նմուշներ և ձեռագործ հուշանվերներ:
Ստրասբուրգը ճանաչվել է Եվրոպայում սուրբծննդյան մայրաքաղաք, որտեղ Սուրբ ծննդյան շուկայի անցկացման ավանդույթն սկիզբ է առնում 1570 թվականից և ամեն տարի մի քանի միլիոն այցելու է մեկնում աշխարհի տարբեր երկրներից:
Այս տարի Ստրասբուրգի Սուրբ ծննդի տոնավաճառը անցկացվում է նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 30-ը: