«Ռանինա» երաժշտական մեգա նախագծի երեք կարկառուն մասնակիցներ կներկայանան Վրաստանի մանկական Եվրատեսիլում։
Առաջին ալիքի որոշմամբ՝ նախորդ եթերաշրջանի հաղթող Անաստասիա Վասաձեի հետ միասին հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ դուրս եկած Նիկոլոզ Խառատն ու Օթո Բազերաշվիլին կմեկնեն Ֆրանսիայի Նիցցա քաղաք։ Առաջիկայում հանրությունը կլսի մրցութային երգը, որը միասին կկատարեն «Ռանինայի» երեք մասնակիցները։
Մանկական Եվրատեսիլը կանցկացվի նոյեմբերի 26-ին, իսկ շոուի ուղիղ հեռարձակումն ավանդաբար կառաջարկի առաջին ալիքը։