Վրաստանը լիովին բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշը. ԱՄՆ-ի պետդեպարտամենտ
Վրաստանը լիովին բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշը. ԱՄՆ-ի պետդեպարտամենտ

Վրաստանի կառավարությունը լիովին բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշը,- այս մասին նշված է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ամենամյա զեկույցում: Ինչպես հայտարարում են փաստաթղթի հեղինակները, հաշվետվության ժամանահատվածում Վրաստանի կառավարությունը գործադրել է լուրջ և կայուն ջանքեր:

«Վրաստանը մնում է առաջին զամբյուղում, քանի որ Վրաստանի կառավարությունը գործադրել է լուրջ և կայուն ջանքեր, զոհերի ինքնությունը պարզելու համար իրավապահների հրահանգները կատարելագործելու, զոհերի նկատմամբ վերաբերունքի և սահմանային անցակետերում սկրինինգի ճանապարհով: Կառավարությունը հաշվետու ժամանակահատվածում բացահայտել է թրաֆիքինգի առավել շատ զոհ և նրանց առաջարկել հոգատարության լայն ծրագրեր: 2017 թվականի ընթացքում Վրաստանի կառավարությունը տրամադրել է դրամաշնորհներ՝ ոչ կառավարության կազմակերպություններին, որոնք ծառայում են 10 քաղաքում թրաֆիքինգի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ակտիվությունների կազմակերպմանը»,- նշված է փաստաթղթում:

Դրա հետ մեկտեղ, զեկույցի հեղինակները հայտարարում են, որ Վրաստանում կրկին խնդիր է ներկայացնում փողոցում ապրող երեխաների նույնականացումը:

«Ինչպես նախորդ տարիներին, աշխատանքի տեսուչները գործում էին անհասկանալի մանդատով, որը նրանց չեր տալիս հնարավորություն, արդյունավետ հետաքննել գործատուների խախտումները»,- ասվում է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի զեկույցում:

Հեղինակների խոսքով, հաշվետու ժամանակահատվածում, Վրաստանի կառավարությունը բացահայտել է թրաֆիքինգի 12 զոհ: Բջջային խմբերը ստուգել են հյուրանոցներում և գիշերային ակումբներում աշխատող 682 մարդու և նրանցից 55-ին ներառել «թրաֆիքինգի բարձր ռիսկի խմբի մեջ», որը նշանակում է, որ նրանց աշխատանքի պայմանները չէին բավարարում աշխատանքի չափանիշներին: Իշխանությունը ստուգել է նաև այլ երկրներից արտաքսված Վրաստանի 3085 քաղաքացու:

Զեկույցի հեղինակների տվյալներով, 2017 թվականի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ոչ կառավարական կազմակերպությունները կարողացել են պարզել 105 անօթևան և փողոցում բնակվող երեխայի ինքնությունը:

Պետական դեպարտամենտի զեկույցում ընդգծում են այն փաստը, որ Վրաստանը վերջին 5 տարվա ընթացքում մնում է թրաֆիքինգում ներգրավված մարդկանց համար տարանցիկ երկիր, խոսքը վերաբերում է սեռական բնույթի թրաֆիքինգին և նաև աշխատանքային շահագործման զոհերի տեղափոխմանը:

«Վրաստանում բնակվող կանայք ամենաշատը թրաֆիքինգի զոհ են դառնում Թուրքիայում, ինչպես նաև Չինաստանում և Արաբական միացյալ էմիրություններում: Վրաստանը տարանցիկ երկիր է նաև այն կանանց համար, որոնց Տաջիկստանից, Ղրղըզստանից և Ուզբեկստանից տեղափոխում են Թուրքիա: Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայից կանանց ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել Աջարիայի շրջանում, ինչպես նաև մեծ քաղաքներում, Բաթումիում և Թբիլիսիում:  Իսկ Վրաստանի քաղաքացիները աշխատանքային շահագործման են ենթարկվում Թուրքիայում, Արաբական միացյալ էմիրություններում, Եգիպտոսում, Կիպրոսում և Իրաքում»,- ասվում է զեկույցում:

Փաստաթղթում նաև գրված է, որ վրացի, գնչու և քուրդ երեխաներին Վրաստանում հաճախ ստիպում են անել մուրացկանություն:

Պետական դեպարտամենտում նշում են, որ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի կառավարությունը հետաքննել է թրաֆիքինգի 23 դեպք: Դատապարտված է չորս անձ, որոնք մեղադրվել են սեռական բնույթի թրաֆիքինգի մեջ: Մեղավոր է ճանաչվել թրաֆիքինգին ներգրավված չորս անձ: Նրանց դատապարտել են 10-ից 13 տարվա ազատազրկման: Ինչպես նաև Վրաստանից վտարել են թրաֆիքինգին ներգրավված չորս անձի:

Սակայն, ինչպես գրված է փաստաթղթում, դիտորդների նշում են, որ Աջարիայի շրջանում թրաֆիքինգի դեմ պայքարի դեպարտամենտում աշխատակիցների քանակը բավարար չէ:

Ինչպես ասում են զեկույցի հեղինակները, Վրաստանի կառավարության համար խնդիր է մնում թրաֆիքինգի դեպքերի բացահայտումը Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում և Ցխինվալիում, քանի որ իշխանությունն այդ տարածքներում հսկողություն չի իրականացնում:

Պետական դեպարտամենտի զեկույցի հանձնարարականի մասում ԱՄՆ-ի կառավարությունը կոչ է անում Վրաստանի իշխանությանը, առավել շատ ջանք գործադրել թրաֆիքինգի զոհերի նույնականացման համար: Հատկապես դա վերաբերում է փողոցում բնակվող երեխաներին և Վրաստանի և արտասահմանի այն քաղաքացիներին, որոնք ենթարկվում են աշխատանքային շահագործման: