Վրաստանը կրթական ենթակառուցվածքի նախագծերի համար կստանա 68 միլիոն դոլլար դրամաշնորհ
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի երկրորդ փուլի շրջանակներում, կրթական ենթակառուցվածքի նախագծերի իրականացման համար Վրաստանում, դրամաշնորհի տեսքով, կներդրվի 68 միլիոն դոլլարի գումար,- այս մասին տեղեկություն է տարածել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Վրաստանը:
2018 թվականին, հիմնադրամը շարունակելւո է Վրաստանի շրջաններում դպրոցների վերանորոգումը, նախատեսված է Թբիլիսիում, Սան Դիեգոյի պետական համալսարանի և Իլիայի պետական համալսարանի նոր 4,750 քառակուսի մետր շենքի ներքին շինարարական աշխատանքների իրականացում:
Փետրվարի 7-ին, կոնֆերանսին ներկայացված կլինի մանրամասն տեղեկություն ընթացիկ և նախատեսված գնումների և ենթակառուցվածքի նախագծերի մասին:
2018 թվականին Արևմտյան Վրաստանում կսկսվի 33 հանրային դպրոցի լիարժեք վերանորոգում: