Վրաստանը կլինի տարածաշրջանի առաջին երկրներից մեկը, որը կսկսի բանակցել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Նաթիա Թուրնավա
Վրաստանը կլինի տարածաշրջանի առաջին երկրներից մեկը, որը կսկսի բանակցել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Նաթիա Թուրնավա

Վրաստանը կլինի տարածաշրջանի առաջին երկրներից մեկը, որը կսկսի բանակցել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Կարևոր է, որ բանակցությունները սկսվեն առանց հատուկ ուսումնասիրության, քանի որ հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական միտումները, ակնհայտ է, որ ազատ առևտուրը օգուտ կբերի երկու կողմերին, – այս մասին Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպումից հետո,  հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդիպումից հետո:

Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրի դինամիկան աճում է:

«Մենք հանդիպում ունեցանք Էմիրությունների մեծ առևտրային ցանցի հետ, որը ապրանքներ է ներմուծում Վրաստանից, հետևաբար, վրացի արտադրողների հետ համագործակցության դրական փորձ ունի, և որ ամենակարևորն է, վրացական արտադրանքի, հատկապես ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալը աճում է: Կարծում եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը հնարավորություն կտա ավելի շատ վրացական արտադրանք ներկայացնել ԱՄԷ -ի շուկայում», – ասել է Նաթիա Թուրնավան:

Նշենք, որ Վրաստանը կլինի տարածաշրջանի առաջին երկիրը, որը բանակցություններ կսկսի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: