Վրաստանը կդիմի Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչն ընդունելու համար

15:22, 22.04.2024

Վրաստանը կդիմի Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչն ընդունելու համար։

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք կդիմենք Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչը նորակառույց մարզադաշտում ընդունելու համար։ Սա կարեւոր նվեր կլինի վրացի երկրպագուների համար, մեր մայրաքաղաքը կունենա յուրահատուկ մարզադաշտ»,- ասել է Կոբախիձեն։

Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանում նոր մարզադաշտ է կառուցվելու։

Նմանատիպ