Վրաստանը կավելացվի այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Հունաստան
Վրաստանը կավելացվի այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Հունաստան

Հունաստանի նորացված կանոնակարգի համաձայն, որը կհրապարակվի փետրվարի 7-ին, Վրաստանը կավելացվի այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Հունաստան,- այս մասին տարածել է Վրաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունը։

«Բացի այդ, Վրաստանի քաղաքացիները կարող են մեկնել Հունաստան, եթե՝ Հունաստան մեկնող ուղևորը բավարարում է հետևյալ պայմաններից մեկը.

Պատվաստված է մեկնելուց առնվազն 14 օր առաջ, կամ ունի պատվաստման վկայական, որը վավեր է ինը (9) ամիս պատվաստման վերջին դեղաչափից հետո:

Կամ ներկայացնել Covid-19-ից ապաքինման վկայական՝ տրված ախտորոշումից հետո 14-րդ օրը՝ 180 օր ժամկետով։

Կամ ներկայացնել բացասական մոլեկուլային թեստ (PCR), որը կատարվել է ճանապարհորդությունից մինչև 72 ժամ առաջ, կամ արագ հակագենային թեստի բացասական պատասխան, որը կատարվել է քսանչորս (24) ժամ առաջ:

Բոլոր ուղևորներից պահանջվում է լրացնել PLF ձևաթուղթը Հունաստան մեկնելուց առաջ»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության հաղորդագրության մեջ։

Հյուպատոսական վարչությունը նշում է, որ Հունաստան մեկնող բոլոր անձանց համար պարտադիր է լրացնել էլեկտրոնային դիմում մեկնելուց 24 ժամ առաջ հետևյալ կայքում՝ https://travel.gov.gr/#/: Ընտանիքի անդամները կարող են լրացնել միասնական ձևաթուղթ:

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ ճանապարհորդության կանոնակարգերը արագորեն փոխվում են համաճարակի ժամանակ», – հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում։