Վրաստանը կարևոր գործընկեր է, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի բարեփոխումներին, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ենս Ստոլտենբերգ
Վրաստանը կարևոր գործընկեր է, ես անհամբեր սպասում եմ մեր գործընկերության ամրապնդմանը,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գրել է «Թվիթերում»:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի բարեփոխումներին, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
«Հաճելի է հանդիպել նախագահ Զուրաբիշվիլիի հետ: Վրաստանը կարևոր գործընկեր է, և ես ակնկալում եմ ամրապնդել մեր գործընկերությունը: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Վրաստանի բարեփոխումներին, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: