Վրաստանը հյուրընկալում է Իրավաբանական միջազգային համաժողովը, որը վերաբերում է արևելքի և արևմուտքի միջև տնտեսական համագործակցությանը և համագործակցության ընթացքում Վրաստանի դերին և ներուժին:
Իրավաբանական միջազգային համաժողովն անցկացվում է Վրաստանի փաստաբանների միության նախաձեռնությամբ և Եվրոպայի փաստաբանների միության, Հոնկոնգի փաստաբանների միության, Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա են փաստաբաններ և բիզնես-օղակների ներկայացուցիչներ տարբեր երկրներից:
Միջոցառումը բացել է Վրաստանի փաստաբանների միության նախագահ Դավիթ Ասաթիանին: Միջոցառմանը խոսքով ելույթ են ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նիկոլոզ Ալավիձեն, Վրաստանի բիզնես-օմբուդսմեն Իրակլի Լեքվինաձեն, Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Չերնիշովան, Հոնկոնգի փաստաբանների միության նախագահ Մելիսա Պանգը, Եվրոպայի փաստաբանների միության նախագահ Մարիա Սլազակը և տարբեր կազմակերպությունների ղեկավար անձինք:
Իրավաբանական միջազգային համաժողովը նվիրվում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական նախաձեռնությանը և դրա շրջանակներում Վրաստանի դերին, դառնա արևելքը և արևմուտքը կապող տնտեսական և իրավական կենտրոն:
Համաժողովը բացվել է այսօր և ավարտվելու է սեպտեմբերի 7-ին: